Վրաստանի պատկան մարմիններն արդեն սկսել են Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի փակ ճանապարհահատվածի մաքրման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանատնից:
Ձնահյուսի վտանգը չեզոքացնելու նպատակով ուղղաթիռներ են պտտվել ձնահյուսի վտանգ պարունակող հատվածներում, և այդկերպ, ինչպես նաև պայթեցումների միջոցով արհեստականորեն խթանվել է ձնահյուսի առաջացումը, որից հետո ձնամաքրման տեխնիկան անցել է գործի։
Հույս կա, որ մի քանի ժամվա ընթացքում ավտոճանապարհը երթևեկելի կլինի՝ նախ մարդատար տրանպորտային միջոցների համար, ապա նաև՝ բեռնատարների համար։