Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ կառավարությունը որոշել է փակել բոլոր առևտրական օբյեկտները, բացի մթերքային խանութներից, դեղատներից, բենզալցակայաններից և բանկերից: Այս մասին հաղորդում է 1tv.ge-ն:
«Երկրի բոլոր առևտրական օբյեկտները, բացառությամբ մթերային խանութների, դեղատան ցանցերի, բենզալցակայանների և բանկերի կետեր, որոշել ենք փակել, որպեսզի սահմանափակենք շարժունակության աստիճանը»,- ասել է Վրաստանի վարչապետը:
Ըստ նրա, այս փուլում արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտություն չկա: