Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել քննարկելու Վարչական իրավախախտումների և Քրեական օրենսգրքերում փոփոխությունների փաթեթը:
Հարցը ներկայացրեց արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը:
«Արտակարգ դրության պայմաններում անձանց հիմնական իրավունքները սահմանափակվում են, նախատեսված չեն դրա իրավական հետևանքները: Անձինք ոչ միշտ են իրենց ցանկությամբ մեկուսացվում, ուստի այս լրացումներով հնարավոր կլինի ապահովել արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանված կարգը»,- ասաց փոխնախարարը: