ԱՄՆ պետդեպարտամենտն իր քաղաքացիներին հորդորել է անհապաղ տուն վերադառնալ կամ պատրաստ լինել անորոշ ժամանակով արտասահմանում մնալուն: Այս մասին ասվում է պետդեպարտամենտի թվիթերյան էջում:
«Պետդեպարտամենտը ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տալիս խուսափել ցանկացած միջազգային ճանապարհորդությունից` COVID-19-ի գլոբալ ազդեցության պատճառով: Այն երկրներում, որտեղ վերադարձի կոմերցիոն տարբերակները հասանելի են, Միացյալ Նահանգներում բնակվող ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ կազմակերպեն իրենց վերադարձը», - ասվում է հայտարարության մեջ:
Այսպիսով, պետդեպարտամենտը ճամփորդությունների վտանգավորության աստիճանը բարձրացրեց մինչև առավելագույն՝ չորրորդ մակարդակ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ը դադարեցնում էր մուտքի արտոնագրերի տրամադրումը աշխարհի բազմաթիվ երկրներում: