ԱՄՆ-ն ողջ աշխարհում դադարեցրել է մուտքի արտոնագրերի տրամադրումը: Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ
«Ի պատասխան աշխարհում առկա COVID-19 համաճարակի հետ կապված բարդություններին, Պետդեպարտամենտը ժամանակավորապես դադարեցնում է ստանդարտ վիզային ծառայությունները ԱՄՆ բոլոր դեսպանատներում և հյուպատոսություններում»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ ներկայացուցչությունները կշարունակեն ծառայություններ մատուցել ԱՄՆ քաղաքացիներին: