Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում մեկ հարց է՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ և Քրեական օրենսգրքերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ» օրինագծերի փաթեթը:
Հարցը ներկայացրեց արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը: Նա նշեց, որ արտակարգ դրության պայմաններում անձանց հիմնական իրավունքները սահմանափակվում են, նախատեսված չեն դրա իրավական հետևանքները: «Անձինք ոչ միշտ են իրենց ցանկությամբ մեկուսացվում, ուստի այս լրացումներով հնարավոր կլինի ապահովել արտակարգ դրության իրավական ռեժիմի սահմանված կարգը»,- ասաց փոխնախարարը: