«ԷվենտՏուրա» ընկերությունը, առաջին հերթին արժևորելով և կարևորելով մարդու կյանքը, առողջությունն ու անվտանգությունը, ելնելով մեր երկրում և ամբողջ աշխարհում տիրող իրավիճակից, նաև ընկերության սոցիալական բարձր պատասխանատվությունից, որոշել է «Երևանի գինու օրեր-2020» միջոցառումը տեղափոխել սեպտեմբերի 4-ին և 5-ին, վայրն անփոփոխ՝ Սարյան, Մոսկովյան և Թումանյան փողոցներ:
«Մենք լավատեսորեն ենք մոտենում և հավատացած ենք, որ «Երևանի գինու օրերը» լինելու են համամարդկային վտանգը հաղթահարելու և հաղթելու առիթով տոնելու օրեր: Ինչպես հայերս, այնպես էլ մի շարք երկրներից զբոսաշրջիկներ կհավաքվենք, կտոնենք և կխմենք բոլորիս հաղթանակի կենացը:
Մինչ այդ հորդորում ենք հետևել ՀՀ առողջապահության նախարարության խորհուրդներին և պահպանել անվտանգության ու հիգիենայի կանոնները:
Բոլորիս մաղթում ենք համբերություն և առողջություն»,- ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ: