Հարգում և խրախուսում ենք մեր մարզիկների ու ապագա չեմպիոնների աշխատանքն ու ջանքը՝ Ֆեյսբուքում գրառում է արել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Այսուհետ առանց որևէ պայմանի օլիմպիական խաղերի չեմպիոնները կստանան ամսական 200 հազար դրամ պատվովճար՝ նախկին 100 հազար դրամի փոխարեն: 140 հազար և 100 հազար դրամ, համապատասխանաբար, կստանան օլիմպիական խաղերի երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրած մարզիկները:
Պատվովճարներ են սահմանված նաև աշխարհի առաջնության հաղթողի, Շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիրների համար (պատվովճարները կտրվեն ցմահ):
Մանրամասները կհրապարակվեն երեկ ընդունված Կառավարության որոշումը հրապարակելուց հետո: