Թուրքիայի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրում նոր կորոնավիրուսից չորրորդ մահվան դեպքի մասին: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հավելելով, որ վարակվածների թիվն էլ գրեթե կրկնապատկվել է և հասել 359-ի:
«Վերջին 24 ժամվա ընթացքում կատարված 1981 թեստերից 168-ը դրական է եղել: Հիվանդների թիվը հասել է 359-ի: Ցավոք, մենք կորցրինք 85-ամյա մի կնոջ, և մահերի ընդհանուր թիվը հասավ չորսի»,- հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան: