ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի (ապօրինի ձեռնարկատիրություն) 1-ին մասի հատկանիշներով քննվող քրեական գործով իրականացված նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ սոցիալական ցանցերում, ինչպես նաև Երևան քաղաքի ու մարզերի տարբեր վայրերում, գետնանցումներում, թղթային և այլ տարբերակներով, հայտարարությունների միջոցով որոշ ընկերությունների կողմից ակտիվ գովազդ է իրականացվում արագ վարկեր տրամադրելու, վարկերի տրամադրման գործընթացին աջակցելու առաջարկություններով, սակայն դրանք չունեն համապատասխան արտոնագիր և չեն համագործակցում բանկերի հետ:
Քննչական կոմիտեն ներկայացնում է նշված ընկերությունների անվանացանկը.
«Varker СС» /հեռ. 077-09-00-04, 077-09-22-94/,
«MASTER CREDIT» /հեռ. 094-17-73-40/,
«CREDIT INFO, Good lnfo» /հեռ. 094-64-01-40/,
«Varker 1 JAMUM» /հեռ. 077-18-85-78/,
«Gold Kredit Kapital» /հեռ. 098-84-77-07/,
«Արագ գումար» /հեռ. 093-318-383/,
«Shtap Gumar Varker» /հեռ. 094-81-85-78, 099 8185 78/,
«Varkayin.am» /հեռ. 043-34 55-43, 098 02-88-85, 93-06-33-37/,
«varkam.am» /հեռ. 093-53-36-06, 096-53-36-06,/,
«arag gumar» /հեռ.093-31-83-83/,
«Shtap Gumar» /հեռ. 077-18-85-78, 094-969-007, 099-81-85-78/,
«Բիզնես վարկեր» /հեռ. 093 97 57 40/,
«Արագ վարկեր» /հեռ. 093-31-12-31/,
«Varker Aranc Gravi» /հեռ. 091-70-70-80/,
«Վարկերի տրամադրում» /հեռ. 093-60-22-73/,
«Varker» /հեռ. 077-09-00-04/,
«Varker CC» /հեռ. 077-09-22-94,
«Varker Online -Վարկեր օնլայն», «Varkayin.am» / հեռ. 098-02-88-85, 043-34-55-43/,
«Գումար Մեկ Օրում» / հեռ. 077-74-64-47/,
«Shtap Gumari Tramadrum» / հեռ. 098-730-771, 096-730-771/,
«Տրամադրում» / հեռ. 077-09-22-94/,
«Գումար առանց գրավի» / հեռ. 077 65-16 06, 093 54-76 62/:
Նշված ընկերությունների կամ անհատների ծառայություններից տուժած անձանց ՔԿ-ն խնդրում է դիմել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին: