ՀՀ-ում համաճարակային իրավիճակով պայմանավորված` Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առժամանակ կասեցնում է քաղաքացիների ընդունելությունը: Մինչև իրավիճակի կարգավորումը դադարեցվում է նաև թղթային տարբերակով դիմումների, գրությունների և առաջարկությունների ընդունումը:
«Խնդրում ենք ձեր դիմումները, բողոքներն ու առաջարկությունները ուղարկել պաշտոնական էլփոստի [email protected] կամ էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի https://e-request.am/hy/ միջոցով։
Հարցերի դեպքում կարող եք աշխատանքային օրերին՝ ժամը 9։00-18։00-ը, զանգահարել նախարարությունում գործող թեժ գծի հեռախոսահամարին՝ 010 511 379»,- նշված է գրառման մեջ: