Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իրեն թագավոր չի համարում: Այս մասին նա ասել է «20 հարց Վլադիմիր Պուտինին» ТАСС-ի նախագծին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում իրեն թագավոր անվանելուն: Այս մասին գրում է Лента.ру կայքը:
«Թագավորը նա է, ով վերևից նստած նայում է ու ասում. «Կհրամայեմ, և ինչ-որ տեղ ինչ-որ բան կանեն», իսկ ինքը միայն գլխարկն է փորձում ու հայելու մեջ նայում»:
Ռուսաստանի նախագահն ավելացրել է, որ ինքն ամեն օր է աշխատում, այլ ոչ թե թագավորի նման իրեն պահում: