Առավոտվա դրությամբ ունենք 115 հաստատված դեպք, 1-ը՝ առողջացած, Կառավարության նիստին հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա վստահեցրեց, որ բոլորի վիճակը բավարար է, 39-ից բարձր ջերմություն ունեցող հիվանդներ չկան, 38-ից բարձր՝ 5 հոգի, 37-ից բարձր՝ 34 հոգի: Նախարարի խոսքով՝ 60-ից բարձր տարիքի անձինք 13-ն են, բարձր ջերմություն չունեն, և ինչպես նրանց, այնպես էլ որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
Ա.Թորոսյանն ասաց, որ յուրաքանչյուր հաստատված դեպքից հետո քաղաքացիները հոսպիտալացվում են, նրանց շփման շրջանակը մեկուսացվում է հատուկ վայրերում:
Նախարարը նշեց, որ Չինաստանում վարակի բռնկումը մարում է, երեկ նույնիսկ որևէ դեպք չի արձանագրվել: Վարակը շարունակում է տարածվել Եվրոպայում, մահացածների թվում հիմնականում տարեցներ են: