Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության՝ Սմորոդինցովի անվան գրիպի հետազոտական ազգային ինստիտուտի գիտնականներին հաջողվել է ամբողջությամբ վերծանել կորոնավիրուսի նոր վարակի առաջին գենոմը: Այս մասին տեղեկացրել են Ռուսաստանի Դաշնության Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից,- գրում է ТАСС-ը:
Բժշկագիտության դոկտոր Դմիտրի Լիոզնովը հայտնել է, որ գենետիկական անալիզը կարևոր է նոր կորոնավիրուսի զարգացումը հասկանալու համար, ինչը կնպաստի պարտվաստանյութի և բուժման համար անհրաժեշտ դեղորայքի ստեղծման գործին:
«Այս կորոնավիրուսը նոր է մեզ համար, հետևաբար խիստ կարևոր է նրա տարածման ճանապարհը, մեր երկիր ներթափանցումն ու դրա փոփոխությունները որոշելու հնարավորություն ունենալը: Այս տեղեկատվությունը կնպաստի պատվաստանյութի և կորոնավիրուսի բուժման հակավարակային դեղորայքի ստեղծմանը»: