Գնահատելով Սևաստոպոլի իշխանությունների՝ կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող կանխարգելիչ միջոցառումները, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման,- գրում է Риа Новости-ն:
Այս մասին երկրի նախագահը հայտնել է շրջանի ղեկավար Միխայիլ Ռազվոժաևի հետ հանդիպմանը, որի ժամանակ վերջինս երկրի նախագահին տեղեկացրել է, որ Սևաստոպոլում տնային պայմաններում վերահսկողության տակ է 77 մարդ, և 8 մարդ էլ՝ ինֆեկցիոն հիվանդանոցում:
ՌԴ նախագահն հայտնել է, որ «պետք է պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման: Այնպես որ, ամեն ինչ ճիշտ եք անում»:
Միխայիլ Ռազվոժաևը նշել է, որ Սևաստոպոլում, ինչպես նաև Ղրիմում, կորոնավիրուսի ախտորոշման որևէ դեպք չի արձանագրվել: