Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, խոսելով Իտալիայից վերջին թռիչքով Հայաստան ժամանած ուղևորների մասին, ասեց, որ նրանք իրենց լավ են զգում, միայն մեկն է երեկ տաքություն ունեցել, ոնր էլ պետք է թեստ հանձնի մոտ ժամանակներս:
Խոսելով կրկնակի հիվանդանալու հավանականության մասին՝ Թորոսյանը չբացառեց դրա հնարավորությունը, սակայն նշեց, որ նույնիսկ եթե այդպես է, պետք է սովորել դրա հետ ապրել:
«Եթե մենք անխուսափելիորեն գնում ենք այս նոր տեսակի հետ համակեցության, ինչպես շատ այլ միկրոօրգանիզմների և վիրուսների, մենք պետք է դրան էլ նայենք որպես հնարավոր տարբերակ: Դրա համար պաշտպանման միջոցները, անկախ նրանից՝ վարակված եղել ես թե չէ, մնում են ուժի մեջ»,- նշեց նախարար Թորոսյանը: