Արդեն իսկ հրապարակվել է, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը բացել է գանձապետական հաշիվ՝ կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով։
Այս կապակցությամբ արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը տեղեկացնում է.
«Ընդառաջ գնալով քաղաքացիներից և կազմակերպություններից ստացվող բազմաթիվ առաջարկություններին՝ ընդլայնվել են ստացված միջոցների օգտագործման ուղղությունները՝ ներառելով.
առողջապահական կարիքների համար՝
-
բժշկական անձնակազմի խրախուսում.
-
բժշկական պարագաների և սարքավորումների ձեռքբերում.
-
բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավում.
սոցիալական կարիքների համար՝
-
բնակչության սոցիալապես անապահով, տեղաշարժման դժվարություններ ունեցող, ռիսկի խմբում գտնվող անձանց (ընտանիքներին) մթերքով, անհատական պաշտպանության և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով ապահովում.
-
օժանդակող կամավոր խմբերին անհրաժեշտ պարագաներով ապահովում և աշխատանքների կազմակերպում.
-
տրանսպորտային փոխադրումների կազմակերպում:
Պահպանելով հաշվետու և թափանցիկ կառավարման սկզբունքները՝ պարբերաբար հանրությունը կտեղեկացվի ստացված միջոցների ծավալի և դրանց օգտագործման ուղղությունների վերաբերյալ:
Խնդրում ենք փոխանցում կատարելիս նշել նպատակը՝ «Աջակցություն կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին», և ցանկության դեպքում նշել նաև այն ուղղությունը, որով ցանկանում եք, որ Ձեր միջոցներն օգտագործվեն:
Ստացող՝ Կենտրոնական գանձապետարան
Գանձապետական հաշվի համարն է՝ 900005001947