Երեք երեխաների մայրը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը՝ երկրում արտակարգ դրությամբ պայմանավորված արգելքների պատճառով ընտանիքի՝ երեխաների և ամուսնու հետ վերամիավորվելու հարցում։
Այս դեպքը Արման Թաթոյանը քննարկել է Տիգրան Ավինյանի հետ, և նրա հետ շուրջօրյա համատեղ աշխատանքի արդյունքում արագ կազմակերպվել է ընտանիքի վերամիավորումը։
«Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատում արտակարգ դրության պայմաններում Պարետի նման պատրաստակամությունը, արագ արձագանքը և կոնկրետ դեպքերին անհատական մոտեցումը։
Այնպիսի իրավիճակներում, ինչպիսին արտակարգ դրությունն է, հատկապես կարևոր է նկարագրված օրինակով պետության արագ արձագանքը մարդու իրավունքների հարցերին և անհատական մոտեցումը»։