Առողջապահության նախարարությունը հորդորում է գրիպանման ախտանշանների դեպքում անմիջապես դիմել Ձեզ սպասարկող ԱԱՊ (առողջության առաջնային պահպանման օղակ) բժշկին և չզբաղվել ինքնաբուժմամբ:
«Կարևոր է իմանալ, որ ներկայումս գոյություն չունեն հավաստի փաստեր, որոնք վկայում են կորոնավիրուսային հիվանդության բուժման դեպքում արբիդոլի և նմանատիպ դեղերի կիրառման արդյունավետության մասին:
Իսկ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը, օրինակ` պարացետամոլ, իբուպրոֆեն և այլն, անհրաժեշտ է կիրառել բժշկի ցուցումով»: