Կորոնավիրուսի ծագումից ի վեր Չինաստանի Ուհանում առաջին անգամէ, որ վարակի նոր դեպք չի արձանագրվել, գրում է Коммерсант-ը: Ընդ որում՝ ներմուծված վարակի դեպքերը ռեկորդային մակարդակի են հասել: Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովից հայտնել են, որ երկրում արձանագրվել է կորոնավիրուսի վարակման 34 նոր դեպք: Միայն Պեկինում գրանցվել է 21 նոր դեպք: Ընդհանուր առմամբ Չինաստանում վարակի դեպքերի թիվը հասնում է 80.928-ի: