Եվրոպական կենտրոնական բանկը գործարկել է լրացուցիչ 750 միլիարդ եվրո փաթեթը՝ կորոնավիրուսի համավարակի հետևանքով եվրոյի գոտու տնտեսությանը հասցվելիք վնասը մեղմելու համար: Այս մասին գրում է Reuters լրատվական գործակալությունը: Եվրամիության ամբողջ տարածքում կարանտինի սահմանումն ու կորոնավիրոսի արագ տարածումը պատճառ են դարձել տնտեսության ակտիվության նվազմանն ու ֆինանսատնտեսական շուկայում լուրջ խնդիրների առաջացմանը:
Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը հայտնել է, որ արտակարգ ժամանակները պահանջում է արտակարգ գործողություններ:
«Ոչ մի սահմանափակում չկա եվրոյի մեր պարտավորությունների կատարման հարցում: Մենք վճռական ենք մեր իրավասության սահմաններում մեր ունեցած գործիքների ներուժի լիակատար կիրառման հարցում»: