Արդեն երկու օր է՝ Մայր թատրոնում աշխատում են միայն տնօրինությունը, հաշվապահությունն ու մաքրուհիները: Արտակարգ դրության պայմաններում, թատրոնը, բնականաբար, չեղարկել է բոլոր ներկայացումները և այժմ աշխատում է առցանց եղանակով կենդանի շփում ապահովել իր հանդիսատեսի հետ:
Այդ նպատակով մշակվել են մի քանի ծրագրեր՝ հարկադիր պարապուրդը ստեղծագործաբար անցկացնելու համար: Առաջին հերթին Մայր թատրոնը կսկսի իր լավագույն ներկայացումների տեսագրությունների առցանց ցուցադրությունը: