Կորոնավիրուսով վարակի դեպքերն ավելացան 7-ով: Ընդհանուր ունենք գրանցված 122 դեպք: Առողջապահության նախարարի խոսքով՝ նոր դեպքերը կապված են արտադրամասի օջախի հետ, այսինքն՝ ի սկզբանե եղել են նախարարության ուշադրության ներքո:
Թորոսյանը հայտնեց, որ արտադրամասից դեպքերն ավելացման միտում ունեն:
122 դեպքերից 13-ը 60 տարեկանից բարձր մարդիկ են, ջերմություն չունեն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքերի ծանրակշիռ մասը կապված են Էջմիածնի նշանադրության և արտադրամասի հետ:
1 մարդ ամբողջությամբ ապաքինվել է, մյուսների վիճակը` բավարար է, կյանքին սպառնացող վտանգ չկա: