Մոտ ժամանակում Հյուսիսային Մակեդոնիան կդառնա ՆԱՏՕ-ի 30-րդ անդամը: Դաշինքի բոլոր անդամները եզրափակել են այդ երկրի անդամակցության մասին արձանագրության վավերացման գործընթացը,- գրում է ТАСС-ը: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ներկայացնելով 2019 թվականին ՆԱՏՕ-ի վիճակի մասին իր ամենամյա զեկույցը:
«Բոլոր դաշնակիցներն արդեն ավարտել են անդամակցության վերաբերյալ արձանագրության վավերացման գործընթացը: Հյուսիսային Մակեդոնիան մոտ ժամանակում կդառնա ՆԱՏՕ-ի անդամ»,- հայտարարել է Ստոլտենբերգը: