Հայաստանը պարենի խնդիր չունի: Կառավարության նիստում վարչապետը ևս մեկ անգամ հայտարարեց, որ սննդի բավական շատ պաշարներ ունենք:
«Հայաստանն ունի սննդի 201 օրվա պաշար. հավի մսի 64՝ օրվա, ձեթի՝ 38 օրվա: Սրանք դեռ 2 օր առաջվա հաշվարկներ են: Միաժամանակ, ամսի 18-ին 38 բեռնատար սննդամթերք է մուտք գործել Հայաստան, այդ թվում՝ 18 տոննա ձեթ, 220 տոննա շաքար, 145 տոննա ցորեն, 15 տոննա հրուշակեղեն, 20 տոննա սիսեռ, նաև արեւածաղկի սերմ, դդմի սերմ, սառեցված միս, կարտոֆիլ և այլն:
Լիարժեք ապահովված ենք նաև բենզինով և դիզվառելիքով, այս պահին էլ ներմուծվում է»,- ասաց վարչապետը: