Մոսկվայի ինֆեկցիոն հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսից մահացության առաջին դեպքը: Մահացել է թոշակառու մի կին: Այս մասին գրում է Лента.ру-ն:
Ըստ կայքի տեղեկատվության՝ 79-ամյա կինը բուժում է ստացել մասնավոր կլինիկայում, սակայն երկու օր անց նրան տեղափոխել են ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ նրա թեստի պատասխանը դրական է եղել:
Տարեց կնոջը ախտորոշվել էր թոքաբորբ, որն ուղեկցվել էր մի շարք խրոնիկ հիվանդություններով:
Վերջին տվյալով Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման մոտ 150 դեպք: