Կորոնավիրուսի համավարակի արդյունքում մոլորակի որոշ շրջաններում ու քաղաքներում զգալիորեն կրճատվել են օդի աղտոտման ու ջերմոցային գազերի արտանետման ծավալները: Նյու Յորքի գիտնականները BBC-ին հայտնել են, որ հիմնականում ավտոմեքենաներից արտազատվող ածխաթթու գազի արտանետումների ծավալը անցյալ տարվա համեմատ կրճատվել է մոտ 50 տոկոսով: Սակայն գիտնականները զգուշացնում են, որ համավարակից հետո թունավոր գազերի արտանետումների ծավալը կտրուկ կաճի: