Գերմանիան պատրաստվում է կենտրոնացնել երկրի զինված ուժերը կորոնավիրուսի տարածմանը դիմագրավելու գործընթացին աջակցելու համար: Այս մասին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամփ-Կարրենբաուերը: Թեմային անդրադարձել է CNN-ը: Ուժային կառույցի ղեկավարը հորդորել է կառավարության գործադրած ջանքերին աջակցելու համար մոբիլիզացնել նաև պահուստային ուժերը:
«Մենք պատրաստվում ենք վատագույն սցենարին, երբ մեծ թվով մարդիկ կվարակվեն, և մենք կունենանք մարդկային ռեսուրսների օգնության կարիք»:
Գերմանիայի պաշտպանության նախարարի բնութագրմամբ՝ վարակի դեմ պայքարը մարաթոն է: