ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել է, որ աճի այն տեմպը, որն ունեինք տարեսկզբին, մարտի երկրորդ տասնօրյակից սկսած դանդաղում է:
«Կառավարությունում քննարկումների արդյունքում մենք որոշեցինք՝ որպեսզի չունենանք հարկ վճարողների վարքագծային փոփոխություններ, ձեռնպահ կմնանք հարկային արձակուրդներ տրամադրելուց: Որոշեցինք, որ Կառավարությունը կտա հասցեական սուբսիդիաներ և հասցեական օժանդակություններ»:
Անանյանը նաև հայտնել է, որ առևտրի ոլորտում վերջին երեք օրերին գրանցվել է 40-45 տոկոս աճ: