Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին 10 հազար բանտարկյալի, այդ թվում՝ քաղբանտարկյալների, ներում կշնորհի՝ ուրբաթ օրը Իրանի Նոր տարվա տոնը նշելու կապակցությամբ,- տեղեկացնում է երկրի պետական հեռուստատեսությունը: Այս մասին հաղորդում է Aljazeera-ն:
Իրանի դատական համակարգի խոսնակը լրատվամիջոցին տված հարցազրույցում մասնավորապես հայտնել է. «Ներում շնորհված բանտարկյալներն այլևս կալանավայր չեն վերադարձվի: Նրանց գրեթե կեսին, որոնք անվտանգության հետ առնչություն ունեցող բանտարկյալներ են, նույնպես ներում կշնորհվի»: