ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ որոշում է ընդունվել ժամանակավորապես սահմանափակել մի շարք բժշկական արտադրատեսակների արտահանումը Հայաստանի Հանրապետությունից:
«Նշված արտադրատեսակների արտահանումը կարող է թույլատրվել Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով Առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը։
Որոշումը տարածվում է ինչպես այն արտահանումների վրա, որոնք մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը գտնվում են մաքսային ձևակերպման փուլում, այնպես էլ փաստացի արտահանման ենթակա ապրանքների վրա»,- գրել է փոխվարչապետ Ավինյանը:
Արտադրատեսակների ցանկը այստեղ՝ https://www.gov.am/files/docs/3957.pdf