Թուրքիայում մահացել է 15 մարդ, 60 հոգի տեղափոխվել է Ստամբուլի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունք: Մարդիկ թունավորվել են կորոնավիրուսից պաշտպանվելու նպատակով կեղծ ալկոհոլային խմիչք օգտագործելուց հետո: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Հայտնի է դարձել, որ Թուրքմենստանից Թուրքիա մեկնած քաղաքացիները արհեստական սպիրտ են գնել արտաքին օգտագործման համար, սակայն հետո որոշել են խմել այն, ինչը զանգվածային թունավորման պատճառ է դարձել:
Սպիրտի վաճառքի հետ առնչություն ունեցող յոթ մարդ ձերբակալվել է: Դեպքի կապակցությամբ քննություն է սկսվել: