Երևանի ավագանին այսօր արտակարգ ռեժիմում գումարել էր 4-րդ նստաշրջանի 2-րդ նիստը: Դահլիճի փոխարեն քննարկումն անցկացվեց շենքի ճեմասրահում: Միմյանցից հեռու նստած ավագանու անդամների մեծ մասը դիմակներով էր: Թեժ մթնոլորտում ավագանին հաստատեց 2019-ի բյուջեի կատարողականն ու մայրաքաղաքի զարգացման ծրագիրը: