Եվրոպական հանձնաժողովն ու Միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչը առաջ են քաշել Արևելյան գործընկերության քաղաքական երկարաժամկետ նպատակներ 2020 թվականից հետո, որոնք միտված են առևտրի ընդլայնմանը, կապակցվածության ընդլայնմանը և տնտեսական ինտեգրման խորացմանը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի հետ, ինչպես նաև ժողովրդավարական հաստատությունների, իրավունքի գերակայության, բնապահպանական և կլիմայական դիմակայության ամրապնդմանը, թվային փոխակերպումների աջակցությանը և արդար ու ներառական հասարակությունների խթանմանը։
«Մեր հարևանների հզորությամբ հզորանում է նաև Եվրոպական միությունը. Արևելյան գործընկեր երկրները Միության արտաքին քաղաքականության առանցքային բաղկացուցիչն են։ Մեր առաջարկները միտված են վեց գործընկեր երկների էլ ավելի զորացմանը, նրանցում հաշվի են առնված ընդհանուր առաջնահերթություններն ու մարտահրավերները, միաժամանակ պահպանված են քաղաքացիների համար շոշափելի, դրական արդյունքներ ապահովելու շեշտադրումները»,- նշել է ԵՄ Բարձր ներկայացուցիչ, եվրահանձնաժողովի փոխնախագահ Ջուզեպ Բորելը։
Մանրամասներն՝ այստեղ