Կորոնավիրուսի տարածման պատճառով կարանտին հայտարարված Իտալիայի Վենետիկ քաղաքի ջրանցքներում աստիճանաբար վերականգնվում է ծովային ֆաունան: Վարակի տարածման դեմ խստացված միջոցների պայմաններում դադարեցվել է նավարկությունը Վենետիկի ջրային բոլոր գոտիներում, և բոլոր ջրանցքների ջուրը մաքրվել է: Այս մասին տեղեկացնում է իսրայելական The Jerusalem Post պարբերականը:
Սոցիալական ցանցերի օգտատերերը տեսագրություններ են հրապարակել Վենետիկի ջրանցքներում կենդանական աշխարհի վերականգնման մասին: Օգտատերերից մեկը նշել է, որ նավակների պատճառով ջրի աղտոտվածության նվազման արդյունքում ջրանցքներում վերջին 60 տարվա մեջ առաջին անգամ դելֆիններ են հայտնվել: