Մեր առջև խնդիր ենք դրել շատ ավելի մեծ ամբիցիաներով առաջնորդվել հետճգնաժամային իրավիճակի նկատմամբ դիրքավորվելիս, Կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք պետք է այս ընթացքւմ իրագործենք զարգացման ծրագրեր: Պետք է լրջագույն աջակցություն ցուցաբերենք տնտեսությանը, և այդ աջակցությունը պետք է ունենա զարգացման տրամաբանություն»,- նշեց նա:
Վարչապետի խոսքով՝ կանխատեսելի է, որ ճգնաժամը սոցիալական մարտահրավերներ կբերի, և պետք է համարժեք քայլեր ձեռնարկվեն այդ մարտահրավերների ուղությամբ: Փաշինյանը նշեց, որ նախկինում սոցիալական աջակցության ֆոնի տակ ստվերային հարստացման գործընթացներ էին տեղի ունենում, նման երևույթները պետք է բացառել:
«25 միլիարդ դրամ բիզնեսին աջակցություն ցուցաբերելու փաթեթ կգործարկենք, ևս 25 միլիարդ դրամի սոցիալական աջակցության փաթեթ կունենանք պատրաստ, որը կօգտագործվի ըստ անհրաժեշտության: Մոտ 80 միլիարդ դրամի հիմնադրամ կունենանք, որը նպատակադրված կլինի տնտեսության վերաձևավորմանը՝ հետճգնաժամային ժամանակների պարամետրերին համապատասխան»,- հայտնեց վարչապետը: