ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել 2010 թ․ դեկտեմբերի 2-ի N 1698-Ն իր որոշման մեջ, որով վերացվում է մի շարք իրավական ակտերի և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի գործող կանոնադրության միջև առկա անհամապատասխանությունը։ Վերջինս առաջ էր եկել ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմինը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի վերակազմավորելու գործընթացում։
Ընդունված որոշմամբ՝ ՀՀ ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի բժիշկ-համաճարակաբանները ներառվել են առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկով նախատեսված աշխատանքներ կատարող աշխատողների ցանկում։
Այսպիսով, սահմանային հսկիչ կետերի բժիշկ-համաճարակաբանները ՀՀ աշխատանքային օրենսգրքի 183-րդ հոդվածով սահմանված իրենց տարիֆային աշխատավարձի ոչ պակաս, քան 50 տոկոսի չափով վարձատրության հավելումների իրավունք են ստանում։
Որոշման նախագիծը շրջանառության մեջ է դրվել դեռ 2019 թ․ չորրորդ եռամսյակում: Այն մշակվել է Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից: