Արցախի նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի է ունեցել կառավարության նիստ:
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկման ընթացքում Արցախի նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին՝ դրանց պատշաճ լուծման ուղղությամբ:
Նիստում վերլուծվել են նաև համաճարակային իրավիճակն Արցախում և սուր շնչառական վարակների ու նոր կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ անցկացվող միջոցառումները: Բակո Սահակյանը մեկ անգամ ևս ընդգծել է բոլոր կանխարգելիչ միջոցների շարունակական ձեռնարկման և համաճարակային իրավիճակի նկատմամբ մշտական վերահսկողության անհրաժեշտությունը: