Անգլիայի Պրեմիեր լիգան իր պաշտոնական կայքում հրապարակել է առաջնության ներկա վիճակահանության վերականգնման մասին թարմացված տեղեկատվությունը,- գրում է Championat.com-ը:
«Ֆուտբոլային ասոցիացիայի կանոնակարգը ենթադրում է, որ սեզոնը պետք է փակվեր հունիսի 1-ից ոչ ուշ, սակայն ղեկավարությունը որոշել է երկարաձգել 2019/2020 սեզոնի ժամկետները: Մենք նաև որոշել ենք, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլային խաղերը կրկին պետք է անցկացվեն ապրիլի 30-ից ոչ շուտ»:
Այսպիսով, մինչև մայիս հետաձգվել են ինչպես Պրեմիեր լիգայի խաղերը, այնպես էլ ֆուտբոլային մյուս լիգաների հանդիպումները, այդ թվում նաև կանանց թիմերի առաջնությունը:
Եվրոպական մյուս լիգաների շարքում այժմ նաև Անգլիայի առաջնությունն է դադարեցվել կորոնավիրուսի համավարակի պատճառով: Ի սկզբանե Պրեմիեր լիգայում դադարը նախատեսված էր մինչև ապրիլի 4-ը: