Վրաստանի կառավարության գրասենյակում Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել այսօր երեկոյան, որը վարում է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:
Նիստին ներկա են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և Խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն: 1tv.ge-ն չի որոշակիացնում՝ երբ կավարտի նիստը, բայց փոխանցում է, որ ավարտից հետո նախատեսվում է ասուլիս: