«Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը մարտի 19-ից մինչև ապրիլի 15-ը դադարեցնում է չվերթները դեպի Գյումրի, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ընկերության հաղորդագրությանը:
2020 թվականի մարտի 19-ից «Պոբեդա» լոուքոստերը դադարեցնում է թռիչքները Մոսկվայից Գյումրի՝ Ռուսաստանի քաղաքացիների մուտքի սահմանափակման պատճառով, ասվում է հաղորդագրության մեջ: Տոմսերի գումարը կվերադարձվի ավտոմատ եղանակով:
Մարտի 16-ից, կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով, 16 երկրից արգելվել է քաղաքացիների մուտքը Հայաստան: Այդ թվում է նաև Ռուսաստանը: