«Սիրելի՛ հայրենակիցներ, կորոնավիրուսի տարածման ռիսկերը նվազեցնելու նպատակով, «Հայփոստ» ՓԲԸ փոստային բաժանմունք այցելելիս, խնդրում ենք պահպանել հետևյալ կանոնները.
-
Սպասել դրսում.
-
Հերթում պահպանել մեկ մետր հեռավորություն.
-
Փոստային բաժանմունք մտնել հերթականությամբ.
-
Ներսում կանգնել սպասարկման սեղանից հնարավորինս հեռու:
Հարգելի թոշակառուներ և նպաստառուներ, կենսաթոշակների և նպաստների վճարումները կիրականացվեն բացառապես տուն առաքելու միջոցով: Խնդրում ենք կենսաթոշակների և նպաստների համար փոստային բաժանմունք չայցելել:
Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- ասված է «Հայփոստի» հայտարարության մեջ: