Այսօր բոլորի ուշադրության կենտրոնում է նոր կորոնավիրուսի համաճարակի տարածման և հնարավոր կանխարգելման միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը, որի արդյունքում մուտքերի բավականին մեծ հոսք է գրանցվում համաշխարհային և հայկական մի շարք առողջապահական և վիճակագրական կայքեր:
Կրթական հաստատությունները նույնպես անցել են հեռավար և առցանց դասավանդման: Արդյունքում շատացել են նաև առցանց կրթական հարթակների և կայքերի այցելությունները:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ այսօրվանից մինչև ՀՀ կառավարության հայտարարած արտակարգ իրավիճակի ավարտը Ucom-ն իր շարժական կապի բաժանորդների համար հնարավորություն է ստեղծել առանց ինտերնետ ծավալի հաշվարկման այցելել ՀՀ Առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության, ՀՀ ԿԳՄՍ պաշտոնական կայքեր:
Բաժանորդի օգտագործված ինտերնետ ծավալը չի հաշվարկվի հետևյալ կայքեր այցելելիս.
ՀՀ կառավարություն` Gov.am
ՀՀ վարչապետ` primeminister.am
ՀՀ կառավարություն էլեկտրոնային կառավարում` e-gov.am
ՀՀ Առողջապահության նախարարության պաշտոնական կայք` Moh.am
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն` ncdc.am
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն` mes.am
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն` escs.am
ՀՀ ԿԳՄՍ Հայկական կրթական միջավայրի հեռավար ուսուցման էջ` armedu.am
ՀՀ ոստիկանություն` Police.am
Երևանի քաղաքապետարան՝ yerevan.am
Ucom ընկերությունը կրկին կոչ է անում, հնարավորության դեպքում, գրասենյակային աշխատանքը իրականացնել տնից: