Մարտի 18-19-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 85 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես, բացահայտվել է՝ անձնական ունեցվածքի գողության՝ 24, խարդախության՝ 12, մարմնական վնասվածք հասցնելու՝ 10, ընտանեկան բռնության՝ 5, թմրանյութի իրացման՝ 3, հարկերից խուսափելու, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և թմրամիջոցի մաքսանենգության՝ 2-ական, սպանության, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, կողոպուտի, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ինքնասպանության հակելու, սպանության սպառնալիքի, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության ու պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 9 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում երկրում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: