Մինչև փետրվարի ավարտը պետք է հայտարարված լիներ 100 ավտոբուսի գնման մասին, ինչո՞ւ չի հայտարարվել: Հարցը Երևանի ավագանու նիստին «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ուղղեց Երևանի քաղաքապետին:
Հայկ Մարությանը հստակեցրեց, որ խոսքը ոչ թե գնման, այլ մրցույթի հայտարարման մասին է եղել, որը չի կայացել տեխնիկական պատճառներով: «Այն փորձագետները, որոնք պետք է ժամանեին Երևան և օգնեին մեզ շտկումների հարցում, չեն կարողացել գալ հայտնի՝ Եվրոպայում կորոնավիրուսի տարածման պատճառով, ուստի այդ ամենն իրականացվում է օնլայն, ինչը երկարացնում է գործընթացը»,- պարզաբանեց նա՝ հավելելով, որ մինչև հաջորդ շաբաթվա վերջ մրցույթը կհայտարարվի: