Ամերիկացի բասկետբոլիստ Քևին Դյուրանթը The Athletic-ին հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով: «Բրուքլինի» հարձակվողը պատմել է, որ ինքնազգացողությունը լավ է, հիվանդության ախտանշաններ չունի։
Դյուրանթից բացի, կորոնավիրուս են հայտնաբերել նրա թիմակիցներից երեքի մոտ, ընդ որում, հիվանդության ախտանշաններ են նկատվել նրանցից միայն մեկի մոտ։
NBA-ի կանոնավոր առաջնությունը անորոշ ժամանակով դադարեցվել է մարտի 12-ից «Յուտա Ջազի» խաղացող Ռուդի Գոբերի կորոնավիրուսի դրական թեստից հետո։