Բժշկական դիմակները, ինչպես ցանկացած բժշկական օգտագործման պարագա, անհրաժեշտ է համապատասխանեն արտադրական համապատասխան չափորոշիչներին, հատկապես մանրէազերծման ապահովման հարցում՝ հայտնում են «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցից:
«Հորդորում և խորհուրդ ենք տալիս կիրառել միայն գործարանային արտադրության դիմակներ, որոնք համապատասխանում են առողջապահական չափորոշիչներին։ Կիրառելով կարի արտադրամասերում կարված, տնային պայմաններում պատրաստված ինքնաշեն դիմակները՝ դրանով կարող եք վնասել ինքերդ ձեզ և նպաստել վարակի տարածմանը։
Պաշտպանվենք գրագետ և հաղթահարենք պանդեմիան ՄԻԱՍԻՆ»,- ասված է հայտարարության մեջ: