Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերտցվաձեն այսօր հայտարարել է, որ հիվանդանոցում այս պահին 46 հիվանդ է պահվում: Ըստ նրա, հիվանդներից 30-ը վարակված են կորոնավիրուսով՝ փոխանցում է 1tv.ge-ն:
«Բացի այդ, կորոնավիրուսով հիվանդ 7 մարդ էլ գտնվում են հանրապետության տարբեր կլինիկաներում...դուք գիտեք, որ մեկն արդեն ապաքինվել է, այսպիսով, այսօրվա դրությամբ, ունենք կորոնավիրուսի հաստատված 38 դեպք»,- ասել է Թենգիզ Ցերտցվաձեն:
Նրա պարզաբանմամբ, սակայն, Լուգարի լաբորատորիայից սպասում են ևս 12 մարդու անալիզների պատասխաններին: