ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ասուլիսի ընթացքում անդրադառնալով հարցին, թե ինչու է հայտարարված 150 քաղաքացիներից 63-ը Իտալիայից վերադարձել, պատասխանեց, որ մի մասը մտափոխվել է՝ իմանալով սպասվող կարանտինի մասին: Նրանք որոշել են մնալ Իտալիայում, մի մասն էլ որոշել է երրորդ երկիր մեկնել:
Նաղդալյանը նաև նշեց, որ հայրենիք վերադառնալու հնարավորություն չունեցող ՀՀ քաղաքացիների հետ կապի մեջ գտնվող դեսպանատներն ու հյուպատոսությունները փորձում են հնարավորինս օգնել, սակայն եթե վերադառնալու հնարավորություն չկա, ապա պետք է մնան իրենց բնակության վայրում և ենթարկվեն այն երկրի իշխանությունների պահանջներին, որտեղ գտնվում են:
ԱԳՆ խոսնակը նաև նշեց, որ Հայաստանում արտակարգ դրության հաստատումից հետո Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են հայրենիք վերադառնալ բացառապես օդային ճանապարհով։