Ռուսաստանի դպրոցներում կորոնավիրուսի տարածման պատճառով արձակուրդները կհայտարարվեն մարտի 23-ից ապրիլի 12-ը՝ ասել է կրթության նախարար Սերգեյ Կրավցովը:
Գերատեսչության ղեկավարը նշել է, որ կաջակցեն հեռավար ուսուցմանը:
Ռուսաստանում գրանցվել է ընդհանուր նոր տեսակի կորոնավիրուսով 114 հիվանդ, որոնցից ութը բուժվել են:
Համավարակի վերաբերյալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների համաձայն ՝ ավելի քան 140 երկրում վարակվել է ավելի քան 193 հազար մարդ, մահացել է 7865 հիվանդ, վերականգնվել է 81,7 հազար մարդ: